Վրաստանի տարածքների բռնազավթման ֆոնին, կոչ ենք անում Ռուսաստանին կատարել սեփական պարտավորությունները. Չեխիայի ԱԳ նախարար

Վրաստանի տարածքների բռնազավթման ֆոնին, կոչ ենք անում Ռուսաստանին կատարել սեփական պարտավորությունները և 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը,- այս մասին ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս հայտարարել է, Չեխիայի արտաքին գործերի նախարար՝ Թոմաս Պետրիչեկը:

Չեխ դիվանագետի խոսքով, Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծվի, Չեխիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում ՝ Ղրիմում և Սևաստոպոլում:

Չեխիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ, պաշտոնական Պրահան ողջունում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտը, որը դադարեցրել է զոհերի հետագա աճը:

«Ուժի կիրառումը, ԵԱՀԿ-ի պարտավորությունների ու սկզբունքների խախտումը խորացնում է անկանխատեսելիությունն ու անվստահությունը: Այլ տարբերակ չկա, քան բոլոր երկրները գործեն իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան, որպեսզի բոլորը լինեն լուծման մի մասը, այլ ոչ թե խնդրի պատճառը, որը դիտավորյալ ընտրում է մեկ անդամ պետություն»,- ասել է Թոմաս Պետրիչեկը: