Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 36 151 նոր դեպք

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 36 151 նոր դեպք: Համապատասխան տվյալները Ջոնս Հոփքինսի համալսարանին հենվելով հրապարակել է «Սի Էն Էնը»:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 831 մարդ:

Համաձայն վերջին տվյալների, Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 346 937 դեպք: Մահացել է 121 224 մարդ:

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակման և մահացության դեպքերով աշխարհում առաջին տեղում է: