Վերին Լարս տանող ճանապարհին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վերին Լարս տանող ճանապարհին արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեթանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

«Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Դարյալ-Լարս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջոցով:

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկության մեջ: