Վերին Լարս տանող ճանապարհին կա ձնահյուսի վտանգ, արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վերին Լարս տանող ճանապարհին կա ձնահյուսի վտանգ, արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը

Միջավային ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ ավելացման պատճառով կա ձնահյուսի վտանգ: Նշված հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունը տարածում է Ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: