Վերին Լարս տանող ճանապարհին արգելվել է երթևեկությունը
Վերին Լարս տանող ճանապարհին արգելվել է երթևեկությունը

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով ձնահյուսի վտանգը բարձր է և նշված հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: