Վերին Լարս տանող ճանապարհը մաքրվել է և երթևեկությունն ազատ է
Վերին Լարս տանող ճանապարհը մաքրվել է և երթևեկությունն ազատ է

Արհեստական ձնահյուսի արդյունքում, Գուդաուրի-Կոբի և Դարյալ-Լարս հատվածում լիովեն մաքրվել է ճանապարհը: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ավտոճանապարհայի վարչությունը:

«Գուդաուրի-Կոբի և Դարյալ-Լարս հատվածններում ճանապարհն ամբողջովին հաջողվել է մաքրել արհեստական ձնահյուսի արդյունքում: Ձնահյուսի վտանգի պատճառով այստեղ մի քանի օր է խափանված էր երթևեկությունը, որը դարձել է տասնյակ թեթև մարդատար և բեռնատար մեքենաների խցանման մեջ հայտնվելու պատճառ:

Կոբիի կիրճում ուղղաթիռից օդային պայթյունի միջոցով եղել է ձնահյուս և կարճ ժամանակում հատուկ տեխնիկայով մաքրվել է ճանապարհը:

Երթևեկությունն ազատ է և թեթև մարդատար ավտոմեքենաների հետ ներմուծվել են բեռները, որոնք կլրացնեն սննդամթերքային պաշարները»,- հայտարարում են վարչությունում: