Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով կա ձնահյուսի վտանգ և արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ավտոճանապարհային վարչությունը:
«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: