Վաժա Սիրաձեն լրատվամիջոցներին կոչ է արել, դադարեցնել «MBC»-ի շենքի մոտ տիրող իրավիճակը լուսաբանել ուղիղ եթերով
Պարեկային ոստիկանության ծառայության պետ Վաժա Սիրաձեն լրատվամիջոցներին կոչ է արել, դադարեցնել «MBC»-ի շենքի մոտ տիրող իրավիճակը լուսաբանել ուղիղ եթերով:
Վաժա Սիրաձեն լրագրողներին կոչ է արել, չտարածել չճշտված տեղեկություն:
«Ցանկանում եմ նաև խնդրել և կոչ անել լրատվամիջոցներին, դադարեցնեն ուղիղ եթերով հեռարձակել, քանի որ դա վտանգավոր է ոչ միայն քաղաքացիների, այլև՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կյանքի համար: Ինչ վերաբերում է պահանջներին և մանրամասն տեղեկությանը, աստիճանաբար կփոխանցենք: Այս պահի դրությամբ իրականացվում են միջոցառումներ»,- հայտարարել է Վաժա Սիրաձեն:
Պաշտոնական տեղեկությամբ, Ծերեթելու պողոտայում, «MBC»-ի շենքում գտնվում է 9 պատանդ և մեկ զինված անձ: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Ծերեթելիի պողոտայում տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել հրազեն ապօրինի գնելու, պահելու, կրելու և կողոպուտի մեղադրանքով: