Իրավախախտման դեպքում ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված անհապաղ միջոցներ, թույլ չենք տա, որ որևէ մեկը կաթվածահար անի քաղաքը. Վաժա Սիրաձե
Իրավախախտման դեպքում ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված անհապաղ միջոցներ, թույլ չենք տա, որ որևէ մեկը կաթվածահար անի քաղաքը. Վաժա Սիրաձե

Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի հայտարարությամբ, իրավախախտման դեպքում ոստիկանությունը կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան անհապաղ միջոցներ։

Ինչպես Վաժա Սիրաձեն լրագրողներին ասել է «Ազգային շարժման» հանրահավաքի ժամանակ, ոստիկանները տեղում են հասարակական կարգը պաշտպանելու համար։

«Ոստիկանությունն այստեղ է՝ հասարակական կարգը պաշտպանելու, քաղաքում հասարակական կարգն ապահովելու համար։ Այս ամենի մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունն ու բոլորին բացատրել հանրահավաքների ու ցույցերի մասին օրենքը, թե որն է խախտում, ինչը ոչ։ Այդ իսկ պատճառով ոստիկանությունն այստեղ է, և ոստիկանությունը օրենքի խախտման դեպքում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան անհապաղ միջոցներ։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա կաթվածահար անել քաղաքը»,- ասել է Վաժա Սիրաձեն։