Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է՝ Կառլ Հարցելի, Եվրամիության երկրների դեսպանների և դեսպանատների ներկայացուցիչների հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել ՝ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելի, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների դեսպանների և դեսպանատների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին՝ Ավստրիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ֆրանսիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Շվեդիայի թագավորության և Սլովենիայի դեսպանները, ինչպես նաև Բելգիայի, Բուլղարիայի, Իսպանիայի Թագավորության, Հունաստանի, Հունգարիայի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ընտրական գործընթացի անվտանգ և ազատ միջավայրում անցկացման կարևորությունը:
Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության խնդիրն է պահպանել օրենքն ու կարգը ողջ երկրում և ապահովել ազատ, ժողովրդավարական, ապահով ընտրություններ: Նրա խոսքով ՝ ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ ՝ ընտրությունների հետ կապված հանցագործությունները կանխելու և արդյունավետ արձագանքելու համար:
«Ներքին գործերի նախարարը եվրոպական գործընկերներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Թբիլիսիում հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ ընթացող հետաքննության շրջանակներում նախարարության ձեռնարկած քննչական և օպերատիվ միջոցառումների մասին:
Հանդիպման ավարտին Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնեց Եվրամիության առաքելության ղեկավարին և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչներին ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ ակտիվ և սերտ համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: