Վաշինգտոնի քաղաքապետը միացել է քաղաքում ընթացող հակառասիստական բողոքի ցույցին
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերը միացել է քաղաքում ընթացող հակառասիստական բողոքի ցույցին:
Մի քանի օր առաջ, Բոուզերը կոչ էր արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, Վաշինգտոնից հեռացնել դաշնային իրավապահներին և զինվորականներին: Քաղաքապետի կոչին արդեն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահը և հայտարարել, որ Բոուզերը ոչիրավասու է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, ինչ մայիսի 25-ին Մինեոպոլիս քաղաքում, ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելուց հետո, հիվանդանոցում մահացել էր 46 ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: