ԱՄՆ-ում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ (լուսնակարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի կամուրջներից մեկի վրա արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է գնացքի օպերատոր հանդիսացող Amtrak ընկերությունը և տեղական իշխանությունները:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիա և Լեյքվուդ քաղաքների արանքում: Գնացքի վերջին վագոնն ընկել է մայրուղու վրա՝ վնասելով մի քանի ավտոմեքենա: Մայրուղու վրա շարժումը մասնակիորեն դադարեցվել է:

Նշվում է, որ տուժածների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն շրջանի շերիֆ Պյերսը հաղորդել է, որ վնասվածքներ ստացած մարդկանց թվում շատ վարորդներ կան:

Amtrak-ի հաղորդմամբ՝ վթարի ենթարկված 501 գնացքը դուրս է եկել Սիեթլի և Պորտլենդի միջև երթուղի երկուշաբթի առավոտյան: