Վաշինգթոնում, Վրաստանի դեսպանատանը նշել են Վրաստանի պաշտպանության ուժերի օրը
Վաշինգթոնում, Վրաստանի դեսպանատանը նշել են Վրաստանի պաշտպանության ուժերի օրը

Վրաստանի պաշտպանության նախարար, Լևան Իզորիայի պատվին և Վրաստանի պաշտպանության ուժերի 28 ամյակի կապակցությամբ, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը կայացել է ընդունելություն:

Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունը նշելու նպատակով միջոցառումը սկսվել է Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգներով:

Վրաստանի պաշտպանության նախարարը ելույթի ժամանակ մեկ անգամ ևս ընդգծել է վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացման կարևորությունը և ի նշան հարգանքի պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցչին փոխանցել է «գեներալ Մազնիաշվիլիի» շքանշանը:

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունից բացի ընդունելությանը ներկա են գտնվել ԱՄՆ-ի ակադեմիական շրջանի, պաշտպանության և պետքարտուղարության ներկայացուցիչներ: Պենտագոնից այցելած հյուրերը ուշադրությունը բևեռել են Վրաստանում անց կացված և ծրագրվող զորավարժությունների վրա, ինչպես նաև նշել են Աֆղանստանում վրաց խաղարարների դերը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության ուժերի սպաներ, ովքեր այս պահին սովորում են ԱՄՆ-ի տարբեր բարձրագույն զինվորական հաստատություններում: Միջոցառմանը ներկա էր նաև Աֆղանստանում «հստակ աջակցություն» առաքելության ժամանակ վիրավորված վրաց զինվոր, լեյտենանտ Իվերի Բուաձեն, ով այս պահին բուժում է անցնում Վաշինգթոնում, ՈՒալտեր Ռիդի բժշկական կենտրոնում: