Վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման շուրջ բանակցություններ են ընթանում Վրաստանի և Ուկրաինայի միջև
Վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման շուրջ բանակցություններ են ընթանում Վրաստանի և Ուկրաինայի միջև

Ուկրաինան և Վրաստանը վարորդական վկայականների փոխճանաչման մասին վարում են բանակցություններ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գելա Դումբաձեի հետ հանդիպմանը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը նշել են, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ընթանում է բարձր մակարդակով, հատկապես՝ ոստիկանական մակարդակով:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը նշել է, որ այժմ, փոխգործակցության առաջնահերթ ուղղությունը վարորդական իրավունքի ճանաչման հետ մեկտեղ տրանսսահմանային հանցանքի դեմ արդյունավետ պայքարի համար փոխադարձ գործողությունների մեխանիզմների օպտիմիզացիան է: