Վարկեթիլիում իրավապահների կողմից իրականացվող օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մեկ անձ
Վարկեթիլիում իրավապահների կողմից իրականացվող օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մեկ անձ

Վարկեթիլիի երրորդ թաղամասի բնակելի շենքերից մեկում իրավապահ մարմինների օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մի տղամարդ, որը փակված է իր բնակարանում և աննպատակ կրակոցներ էր արձակում:

Գործողությունը տևել է մի քանի ժամ: Առկա տեղեկությամբ, տղամարդը գինովցած էր:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում Ա.Ի.-ն ենթարկվել իրավապահներին և լքել տունը:

Գերատեսչության տեղեկությամբ, 1975 թվականին ծնված Ա.Ի.-ն ոստիկանները ձերբակալել են հարձակման մեղադրանքով:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան