ՆԳ նախարարությունը առգրավել է մինչև յոթ կիլոգրամ «կոկաին». Թմրահանցանքի համար ձերբակալվել է չորս մարդ
ՆԳ նախարարությունը առգրավել է մինչև յոթ կիլոգրամ «կոկաին». Թմրահանցանքի համար ձերբակալվել է չորս մարդ

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները, վերջին ժամանակաշրջանում համալիր հետաքննչական գործողությունների արդյունքում, Թբիլիսիում թմրահանցանքի համար ձերբակալել են չորս անձի և առգրավվել են մեծ քանակությամբ՝ մինչև 7 կիլոգրամ «Կոկաին»,- այս մասին տեղեկությունը տարածում ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, ապօրինի կերպով մեծ քանակությամբ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու փորձ կատարելու համար բերման են ենթարկվել՝ օտարերկրյա քաղաքացի, 2001 թվականին ծնված Դ. Ս.-ն, նույնպես օտարերկրյա քաղաքացի, 1991 թվականին ծնված Դ. Գ.-ն, 1998 թվականին ծնված Լ. Կ.-ն և 1962 թվականին ծնված Զ. Լ.-ն:

«Դ.Ս.-ի ժամանակավոր բնակության վայրում խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել են ավելի քան հինգ կիլոգրամ կոկաինի փոխարինող նյութ։ Առգրավվել է նաև մինչև 30 գրամ կոկաին։

Ինչ վերաբերում է Դ.Գ.-ին, ապա նրա անձնական և ժամանակավոր բնակարանի խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են 223 գրամ կոկաին։ Իրավապահները հասցեներից մեկից առգրավել են նաև մինչև 40 գրամ կոկաին՝ հետագա վաճառքի համար։

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մեղադրյալ Լ.Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ առգրավել են մինչև 30 գրամ կոկաին։

Ընդհանուր առմամբ, իրավապահները առգրավել են մինչև յոթ կիլոգրամ կոկաին։ Առգրավված թմրամիջոցի արժեքը, այսպես կոչված սև շուկայում մոտ յոթ միլիոն լարի է։

Բացի այդ, Սագարեջոյի մունիցիպալիտետի Վերխվիանի գյուղում բերման ենթարկված Զ.Լ.-ի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները առգրավել են հերոինի երկու տուփ։

Մեծ և առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի գնում-պահպանում և իրացման փորձի թաստով հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի «ա» ենթակետերով, 19-260-րդ հոդվածի 7-րդ մասի «Ա» ենթակետով:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 5-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն