Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլվելու հետևանքով տուժել է 3 մարդ
Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլվելու հետևանքով տուժել է 3 մարդ

Վարկեթիլիի մետրոկայանում քանդվել է առաստաղի մի մասը: Դեպքի հետևանքով տուժել է երեք մարդ:

Առաստաղի մի մասի քանդվելու և տուժածների մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են արտակարգ իրավիճակների ծառայության գործակալությունում:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին գործակալությունում, դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը: