«Վարկեթիլի» մետրոկայանը վաղը կվերսկսի իր աշխատանքը
«Վարկեթիլի» մետրոկայանը վաղը կվերսկսի իր աշխատանքը

​​«Վարկեթիլի» մետրոկայանը հավանաբար, վաղը առավոտյան ժամը 6-ից ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմով: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մամլո ծառայությունից:

Նրանց տեղեկությամբ, այս պահի դրությամբ, «Վարկեթիլի» մետրոկայանի ստորին մասից հանում են աղբը:

Հունվարի 30-ին, 10:30-ին, «Վարկեթիլի» մետրոկայանում այսօր առաստաղի փլուզման հետևանքով Թբիլիսիի մետրոն ժամանակավոր աշխատում է «Ախմետելիի թատրոնից» մինչև «300 արագվելի»:

Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար ընթանում է հետաքննություն: