Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան
Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետին հնարավոր է ընտրել միայն խորհրդարանում – այս հայտարարությունն է արել Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը:

«Եթե քաղաքական կուսակցությունները համաձայնեն, հնարավոր է անցկացնել ընտրություններ: Այլևս անհնար է այսպես շարունակել, կունենանք տնտեսական խնդիրներ, ներդրողները կլքեն երկիրը: Շատ եմ գնահատում ազգի կարծիքը և դժգոհությունը: Մենք պատասխանել ենք այս դժգոհությանը և պատրաստ ենք վարել բանակցություններ»,- հայտարարել է Կարապետյանը:

Կարապետյանը պատասխանել  է նաև Նիկոլ Փաշինյանի պահանջին: Ընդդիմախոս պատգամավորը պահանջում է, որ վարչապետին ընտրի ժողովուրդը, որին Կարապետյանը պատասխանում է, որ չգիտի երկիր, որտեղ վարչապետին ընտրում են փողոցում: