Վարչապետի որոշմամբ հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր
Վարչապետի որոշմամբ հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Տղիբուլիի հանքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր:

Համապատասխան հրամանագիրը կառավարության ղեկավարը արձակել է մի քանի րոպե առաջ: Սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի տարածքում բոլոր վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշերը:

Մինդելի անվան հանքահորում այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգական դեպք: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի շախտերից մեկում մեթանի պայթելուց փլուզվել է թունելի տանիքը: Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:

Տղիբուլիի հանքը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը: Շախտում դժբախտ պատահար տեղի է ունեցել նաև ապրիլի 5-ին: Այն ժամանակ զոհվել էր 6 մարդ: