Վարչապետի հանձնարարությամբ, ձմեռային սեզոնին լեռնային հանգստավայրերում գոյություն ունեցող  մարտահրավերների լուծման համար մշակվել է գործողությունների ծրագիր
Վարչապետի հանձնարարությամբ, ձմեռային սեզոնին լեռնային հանգստավայրերում գոյություն ունեցող  մարտահրավերների լուծման համար մշակվել է գործողությունների ծրագիր

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, ձմեռային սեզոնին լեռնային հանգստավայրերում գոյություն ունեցող  մարտահրավերների լուծման համար մշակվել է գործողությունների ծրագիր: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, կոնկրետ առաջարկությունները կառավարության ղեկավարին են ներկայացվել համապատասխան համակարգող խմբի ներկայացուցիչների կողմից:

«Համակարգող խումբը գոյություն ունեցող իրավիճակի հետ ծանոթանալու նպատակով անցած շաբաթ գտնվում էր ձմեռային հանգստավայրերում: Արդյունքում, գրվել են կոնկրետ գործողությունների ծրագրեր, ժամկետներ և նշանակվել են պատասխանատու անձինք​​»,- ասված է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ:

Վարչապետը գերատեսչություններին կոչ է արել առավելագույնս ջանքեր գործադրել, որպեսզի մարտահրավերները, որոնք առաջացել են անցած սեզոնի ընթացքում  հասցնել նվազագույնի: Այդ թվում են կայանատեղիների քանակը, ճանապարհների մաքրման ինտենսիվությունը, այցելուներին սպասարկելը և առողջապահական ծառայությունները:

Համակարգող խմբի կազմում են՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման, տարածաշրջանային զարգացման և ենթակաուցվածքների, ներքին գործերի նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: