Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ
Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են երկրում առկա տնտեսական միտումները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող նախագծերը։

Ուշադրություն է դարձվել 2023 թվականի բյուջեով նախատեսված նախագծերին ու ծրագրերին։ Ընդգծվել է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթով նախատեսված նախագծերի նշանակությունը։

Նշվել է, որ չնայած տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակին, երկիրն ունի երկնիշ տնտեսական աճ, և կառավարության տնտեսական թիմը շարունակում է ակտիվ աշխատել դրական միտումը պահպանելու ուղղությամբ։