Վարչապետը կառավարության հաստատումից հետո արտասահմանյան շրջագայությունն սկսում է Բրյուսել այցով, որը դրական է ընկալվում Բրյուսելում. Նատալի Սաբանաձե
Վարչապետը կառավարության հաստատումից հետո արտասահմանյան շրջագայությունն սկսում է Բրյուսել այցով, որը դրական է ընկալվում Բրյուսելում. Նատալի Սաբանաձե

Վարչապետը կառավարության հաստատումից հետո արտասահմանյան շրջագայությունն սկսում է Բրյուսել այցով, որը դրական է ընկալվում Բրյուսելում,- այս մասին հայտարարել է Բելգիայի թագավորությունում և Լյուքսեմբուրգում Վրաստանի լիազոր դեսպան, Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար Նատալի Սաբանաձեն՝ կառավարության ղեկավարի առաջին աշխատանքային այցը մեկնաբանելիս:

Ինչպես նշել է Նատալի Սաբանաձեն, վարչապետը այցի ժամանակ հանդիպելու է բարձր մակարդակի ներկայացուցիչներին:

«Առաջին հանդիպումը լինելու է նախագահ Տուսկի հետ, այցը կարևոր է նրանով, որ վարչապետը կառավարության հաստատումից հետո արտասահմանյան շրջագայությունն սկսում է Բրյուսելով, որը դրական է ընկալվում Բրյուսելում»,- հայտարարել է Նատալի Սաբանաձեն:

Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով, հուլիսի 18-20 մեկնելու է Բրյուսել: