Բաթումում ծրագրված միջազգային կոնֆերանսին քննարկումներ են լինելու «արևելյան գործընկերության» ապագայի վերաբերյալ. Նատալի Սաբանաձե

Բաթումում ծրագրված միջազգային կոնֆերանսին քննարկումներ են լինելու «արևելյան գործընկերության» ապագայի վերաբերյալ,-այս մասին Եվրամիությունում Վրաստանի դեսպան, Նատալի Սաբանաձեն Բաթումում հայտնել է լրագրողներին:

Նրա խոսքով, Բաթումում «Վրաստանի եվրոպական ճանապարհը» միջազգային կոնֆերանսը անց է կացվում ամեն տարի: Այս տարվա կոնֆերանսը առանձնահատուկ է:

«ՈՒնենք շատ բարձրաստիճան հյուրեր: Այդ թվում Եվրոպայի խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը, ով և բացելու է կոնֆերանսը»,-ասել է Նատալի Սաբանաձեն:

Բաթումում հուլիսի 11-12-ին տեղի է ունենալու բարձրաստիճան՝ «արժանի գործընկերության 10 տարին – անցած ճանապարհը և հեռանկարները»: Կոնֆերանսը նվիրվում է արևելյան գործընկերության 10 ամյակին: