Վաղվանից Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավարակը
Վաղվանից Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավարակը

Վաղվանից Վրաստանում հնարավոր կլինի հաստատել կորոնավարակը֊, այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն։

Նրա խոսքով, վրացական կողմը բանակցություններ է վարել գործընկերների հետ, որից հետո որոշվել է, Վրաստանը կստանա համապատասխան նմուշներ, որի միջոցով հնարավոր կլինի կորոնավարակի հաստատումը Վրաստանում։

Այսօր գործող փորձով, հիվանդի կենսաբանական նյութը դեռ հետազոտում են Լուգարի լաբորատորիայում,  որտեղ տեղի է ունենում մի քանի վարակի վրա հետազոտում, որոնց թվում նոր կորոնավարակը չկա։ Այն դեպքում եթե այդ վարակները չեն հայտնաբերվում նյութերն ուղարկում են արտասահման, որտեղ պատասխանները հայտնի են դառնում մի քանի օրից։

Հավանաբար վաղվանից նյութերը արտասահման չեն ուղարկվի և նյութերը կուսումնասիրվեն տեղում։

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, այս պահին Վրաստանում կորոնավարակ չի հաստատվել։