Վրաստանը կամուրջ է արևելքի և արևմուտքի միջև. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը խոսել է տարածաշրջանում Վրաստանի դերի մասին և երկիրը անվանել Թուրքիայի, արևմուտքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապող կամուրջ:
Hurriyet հրատարակչության լրատվությամբ, այս հայտարարությունը Էրդողանը արել է իշխող կուսակցության տարածաշրջանային կոնգրեսին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքերով Թուրքիայի հետ համագործակցությամբ Վրաստանը ստացել է տնտեսական եկամուտ, իսկ Հայաստանը փակել է համագործակցության բոլոր ճանապարհները:
«Հայաստանը սփյուռքի ազդեցության ներքո փակել է Թուրքիայի հետ համագործակցելու բոլոր ճանապարհները: Այդ պատճառով նա դուրս է մնացել բոլոր նախագծերից: Իսկ Վրաստանը հանդիսանում է կամուրջ արևելքի և արևմուտքի միջև: Երկիրը հոգացել է իր լուսավոր ապագայի համար»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, Հայաստանի հանրապետության և Թուրքիայի միջև դիվանագիտական կապեր գոյություն չունեն, ինչպես նաև փակ է պետական սահմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan