Տրիպոլի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի «Միտիգա» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ, տուժել՝ առնվազն 60-ը:
Տեղի ունեցածը երկու խմբավորումների բախման հետևանք է։ Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է «Ալ Բաքարա» խմբավորումը, որն օգտագործել է տարբեր տեսակի զենքեր, նրանց են միացել երկրի արևելքից փախած ծայրահեղականները։
Օդանավակայանում գտնվողների մեծ մասին հաջողվել է տարհանել՝ խուսափելով ավելի մեծ թվով զոհերից:
Խմբավորման հետ բախման մեջ է մտել օդանավակայանը հսկող «Զսպման հատուկ ուժեր» կազմավորումը:
Ներկայում վտանգը վերացված է: