Լիբիայի ափի մոտ ծովը դուրս է նետել 20 մարդու դիակ
Լիբիայի ափի մոտ ծովը դուրս է նետել 20 մարդու դիակ

Լիբիայի ափի մոտ ծովը դուրս է նետել 20 մարդու դիակ:

Տարածված տեղեկությամբ, մահացածները միգրանտներ են, որոնց նավը նախորդ շաբաթ խորտակվել էր Միջերկրական ծովում:

Արդյունքում, ողբերգության զոհերի թիվը հասել է 75-ի: Այս պահի դրությամբ, անհետ կորած է համարվում մոտ 80 մարդ:

Լիբիայի առափնյա անվտանգության աշխատակիցներին և տեղի ձկնորսներին հաջողվել է փրկել 134 միգրանտի կյանք: