Տրիպոլի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ
Տրիպոլի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի «Միտիգա» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ, տուժել՝ առնվազն 60-ը:

Տեղի ունեցածը երկու խմբավորումների բախման հետևանք է։ Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է «Ալ Բաքարա» խմբավորումը, որն օգտագործել է տարբեր տեսակի զենքեր, նրանց են միացել երկրի արևելքից փախած ծայրահեղականները։

Օդանավակայանում գտնվողների մեծ մասին հաջողվել է տարհանել՝ խուսափելով ավելի մեծ թվով զոհերից:

Խմբավորման հետ բախման մեջ է մտել օդանավակայանը հսկող «Զսպման հատուկ ուժեր» կազմավորումը:

Ներկայում վտանգը վերացված է: