Տրանսպորտային հոսքի կառավարումը իրականացվելու է խելացի լուսացույցների շնորհիվ
Տրանսպորտային հոսքի կառավարումը իրականացվելու է խելացի լուսացույցների շնորհիվ: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Նրա խոսքերով, հոսքի կառավարման խելացի համակարգը աջակցելու է տվյալների հավաքագրմանը և այդ տվյալներին հենվելով, հոսքի կառավարման հետ կապված ճիշտ որոշումների ընդունմանը:
«Լուսացույցների վրա մոնտաժված խելացի համակարգերը հաշվելու են օրվա թե տարվա հատվածներում հոսքի փաստացի տվյալները և այստեղից ելնելով, թվային ծրագրերի միջոցով տեղի կունենա օպտիմալ սխեմաների մշակում, թե ինչպես կլինի օրվա ընթացքում, ավելի լավ կառավարել հոսքը»,-հայտարարել է Իրակլի Խմալաձեն:
Մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականության շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր, Գլդանիում, Դեպոի տարածքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan