Թուրքիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2319 նոր դեպք, ապաքինվել՝ 1581 մարդ

Թուրքիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2319 նոր դեպք:

Թուրքական մամուլը վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը, գրում է, որ համավարակի մեկնարկից մինչ օրս երկրուսմ կորոնավիրուս է ախտորոշվել 370 832 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսից զոհվել է 72 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 10 099-ի: Թուրքիայում 1581-ով ավելացել է ապաքինվածների թիվը:

Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 320 762 մարդ:

Վերջին մեկ օրում Թուրքիայում թեստավորվել է ավելի քան 130 000 մարդ: