Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին տեղեկությունը տարածում է թուրքական մամուլը, վկայակոչելով երկրի աղետների կառավարման գործակալությունը:
Թուրքիայի իշխանության փոխանցմամբ, Իզմիրի, Այդինի, Մանիսայի և Բալիկեսիրիի նահանգներում ընդհանուր տուժել է 804 մարդ:
Թուրքիայի առողջապահության նախարար Փարհեթին Կոչայի հայտարարությամբ, այս պահի դրությամբ բուժում է ստանում 435 մարդ, այդ թվում 25-ն ինտենսիվ թերապիայի բաժնում է: 364 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Թուրքիայի աղետների կառավարման գործակալության տվյալներով, 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել է 389 հետցնցում, դրանցից 33-ը եղել է 4 մագնիտուդից հզոր: Փրկարարներն ավերակներից դուրս են բերել առնվազն 100 մարդ: Իզմիրում որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է 9 շենքում և այս պահի դրությամբ շարունակվում է 8 շենքում: