Թուրքիայի Իզմիր քաղաքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է ավելի քան 800 մարդ:
Տեղի մամուլի փոխանցմամբ, ավերված 17 շենքից 8-ում ավարտված են որոնողական աշխատանքները, իսկ 9-ում մինչ այժմ որոնում են քաղաքացիներին:
6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշաժը տեղի է ունեցել Թուրքիայի Էգեյան ափին, Հունաստանի Սամոսա կղզու հյուսիսում: Երկրաշարժին հետևել է 19 ցնցում, որոնց ուժգնությունը տատանվում էր 3.3-ից մինչև 4.8 մագնիտուդ: