Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1509 նոր դեպք
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1509 նոր դեպք

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1509 նոր դեպք:

Կորոնավիրուսի վիճակագրության վերջին տվյալները հրապարակել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:

Վերջին մեկ օրվա ընթացքում, Թուրքիայում մահացել է 48 հիվանդ, ապաքինվել է 1 207 վարակված:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդության տարածումից ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 289 635 դեպք: Մահացել է 6999 վարակված: Ապաքինվել է 257 731 հիվանդ: