Թուրքիայից Վրաստան ներկրված 25 000 կիլոգրամ հիվանդ կարտոֆիլը կվերադարձվի արտահանող երկիր

«Սարփի» մաքսային անցակետով, Թուրքիայի Հանրապետությունից 25 000 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց է մուտք գործել: Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, հիվանդ կարտոֆիլը կվերադառնա արտահանող երկիր:

«Մաքսային դեպարտամենտի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության վարչության աշխատակիցների կողմից բուսասանիտարական գործընթացների իրականացման ժամանակ, հետազոտության համար վերցված նմուշում հաստատվել է կարտոֆիլի կարանտինային վնասակար օրգանիզմի, մասնավորապես – կարտոֆիլի քաղցկեղի (Synchytrium endobioticum) գոյությունը:

Վրաստանի կառավարության N463 որոշմամբ, հիվանդ ապրանքը կվերադառնա հետ, արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության տեղեկության մեջ: