Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

22:32, 26.12.2023
Turkish, NATO and Swedish flags stand on the day of a meeting between Turkish President Tayyip Erdogan and Swedish Prime Minister Ulf Kristersson on the eve of a NATO summit, in Vilnius, Lithuania July 10, 2023. REUTERS/Yves Herman/Pool

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Տեղեկությունը տարածում է «AP news»-ը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, կոմիտեից հետո Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կքննարկի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Քվեարկության օրը դեռ հայտնի չէ։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը վավերացնելու համար անհրաժեշտ է ձայների մեծամասնությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի վերջին խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։

Նմանատիպ