Թուրքիան նախատեսում է հունիսի 10-ից աստիճանաբար վերականգնել չվերթները

Հունիսին, Թուրքիան պատրաստվում է 40 երկրների հետ աստիճանաբար վերականգնել չվերթները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:

Նախարարի խոսքով, Թուրքիան միջազգային չվերթների վերականգնման հարցով համագործակցում է 92 երկրի հետ: Երկկողմ չվերթների վերականգնման հարցով նախնական համաձայնություն կա արդեն 15 երկրի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Սերբիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Լիտվայի, Իտալիայի, Ղազախստանի, Մարոկկոյի, Հորդանանի, Սուդանի, ԱՄԷ-ի և Կիպրոսի հետ:

Հունիսի 10-ից Թուրքիան չվերթները կվերականգնի Բահրեյնի, Քաթարի, Բուլղարիայի, Հունաստանի, ինչպես նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի հետ:

Հունիսի 10-ից չվերթներ կիրականացվեն Ադրբեջանի, Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Տաջիկստանի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Սինգապուրի հետ:

Հունիսի 20-ից կավելանան Նիդերլանդների և Ղազախստանի չվերթները:

Հունիսի 22-ից ցանկին կավելանան Ալբանիան, Մոնտենեգրոն, Բոսնիա և Հերցեգովինան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Սլովակիան, Հարավային Կորեան և Ղրղզստանը:

Հունիսի 25-ից չվերթները կվերականգնվեն Բելգիայի հետ: