Թուրքիան հույս ունի հաղթահարել Եվրամիության հետ հարաբերությունների բարդությունները

Թուրքիան հույս ունի հաղթահարել Եվրամիության հետ հարաբերությունների բարդությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

«Մենք հույս ունենք, որ ԵՄ–ի և ԵՄ առաջնորդների հետ բարդ շրջանն արդեն անցյալում է»,– ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Եվրամիությունից սպասում է օգնության հաջորդ տրանշին, քանի որ միգրացիայի վերահսկողության համար ԵՄ–ի խոստացած 3 միլիարդից Անկարան դեռևս միայն 1,8 միլարդ եվրոն է ստացել։