Թուրքիան Չինաստանից պահանջել է պարզաբանել ՀՀ ուղարկված բժշկական բեռին Արարատի մասին հիշատակումը
Թուրքիան Չինաստանից պահանջել է պարզաբանել գրառումը, որը փակցված էր Չինաստանից կողմից Հայաստան ուղարկված բժշկական պարագաների փաթեթավորման վրա:
Խոսքը այն գրառման մասին է, որտեղ հիշատակված է Թուրքիայի արևելքում գտնվող Աղրիա (Արարատ) լեռը:
Մասնավորապես, այդ գրառման մեջ ընթերցում ենք. «Թող, մեր բարեկամությունը լինի Արարատ սարից բարձր և Յանցզի գետից երկար»:
Ինչպես հայտարարում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, նրանք լսել են Թուրքիայում Չինաստանի դեսպան Դենգ Լիսի պարզաբանումը, ում խոսքով, նշված ուղերձը Հայաստանի համար պատրաստել էր Չինաստանի տեղի իշխանությունը, դրա վրա գրառումը կատարված է չինարեն լեզվով և Աղրի լեռը հիշատակված չէր: Անգլալեզու գրառումը փաթեթավորման վրա ավելացվել էր ավելի ուշ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ դեսպանը Թուրքիայի ինքնիշխանության նկատմամբ հայտնում է հարգանք և Թուրքիային խոստանում քննել միջադեպը: