Թուրքական մամուլի հաղորդմամբ, Սարփիի սահմանային անցակետում 5 կիլոմետրանոց խցանում է

Սարփիի մաքսային անցակետում խցանում է: Այս մասին հայտնում է «CNN Turk»-ը:

Լրագրողների խոսքով, բեռնատարների կանգնած են Խոյից մինչև Քեմալփաշա:

Թուրքիայի  իշխանությունները պնդում են, որ անցակետի մոտ խցանումը առաջացել է վրացական կողմում ընթացակարգային խափանման պատճառով:

Բացի այդ, «CNN Turk»-ը հայտնում է, որ արտահանողները ցանկանում են մարել իրենց պարտավորությունները մինչև տարեվերջ, այդ իսկ պատճառով հերթերը սովորական են դարձել վերջին օրերին:

Մամուլի փոխանցմամբ, թուրք մաքսային աշխատողները նշում են, որ հերթերը կապված են նաև նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների հետ:

Թուրքական լրատվամիջոցները նշում են նա., որ Թուրքիայի կառավարությունը մշտական ​​կապի մեջ է վրաց մաքսավորների հետ, և հերթերի խնդիրը կլուծվի առաջիկա օրերին: