Քաղաքացիները բողոքում են Թուրքիայի իշխանությունների կողմից սահմանը հատելու վերաբերյալ հաստատված կարգավորումների դեմ
Քաղաքացիները բողոքում են Թուրքիայի իշխանությունների կողմից սահմանը հատելու վերաբերյալ հաստատված կարգավորումների դեմ

Սարփի սահմանային անցակետի տարածքում ընթանում է բողոքի ցույց: Քաղաքացիները, ովքեր աշխատում են Թուրքիայում և սահմանը հատում են ամեն օր, պահանջում են վերացնել կարգավորումները, որոնք Թուրքիայի իշխանությունների կողմից  գործի են դրվել հունվարի 1-ից:

Ցուցարարները դիմել են Վրաստանի կառավարությանը խնդրանքով, բանակցել Թուրքիայի իշխանությունների հետ, որի համաձայն Վրաստանի քաղաքացիների համար հնարավոր լինի ընդունել որոշակի արտոնություններ:

«Տասնյակ մարդիկ գնում ենք ամեն օր աշխատելու Թուրքիայի տարածք: Այս կարգավորումների շնորհիվ մնում ենք առանց աշխատանքի: Մենք խնդրում ենք մեր կառավարությանը միջամտել այս հարցին և օգնել մեզ»,-ասել է ցուցարարներից մեկը:

Ցուցարարների հետ հանդիպել են Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության անդամները: Նրանց հայտարարությամբ այս պահին բանակցություններ են ընթանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության հետ: Բանակցություններին մասնակցում է Զուրաբ Պատարաձեն:

Հիշեցնենք, Թուրքիան Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու կարգավորումներում մտցրել է փոփոխություններ:

Փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի տարածքը մուտք գործելը նույնիսկ մի քանի ժամով հաշվվելու է որպես մեկ օրացուցային օր:

Վրաստանի քաղաքացիները  180 օրյա ժամանակահատվածի ընթացքում ունեն Թուրքիայի տարածքում 90 օրով գտնվելու իրավունք: