ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը հայտարարել է, որ որոշել է առաջիկա շաբաթներին հրաժարական տալ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Ես նախագահին շնորհակալ եմ ինձ տրված հնարավորության համար (վարչակազմում աշխատելու) և նրան ու վարչակազմին մաղթում եմ մեծ հաջողություններ ապագայում»,- ասվում է Քոնի՝ երեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
Քոնը որոշել է պաշտոնից հեռանալ ԱՄՆ պողպատի և ալյումինի ներկրման վրա տնտեսական հարկեր սահմանելու ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին: Թրամփի որոշմանը չեն աջակցել ամերիկացի դաշնակիցները և Հանրապետական կուսակցությունում: