Թրամփի հարսին հոսպիտալացրել են՝ սպիտակ փոշիով ծրարը բացելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու կնոջը՝ Վանեսա Թրամփին հոսպիտալացրել են սպիտակ փոշիով ծրարը բացելուց հետո։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Նշվում է, որ ամերիկյան առաջնորդի հարսը ծրարը ստացել է առավոտյան 10-ի սահմաններում։

Կատարվածի վերաբերյալ այլ տեղեկություներ դեռևս հայտնի չեն։

Նյու Յորքի ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ ծրարում եղած փոշին վտանգ չի ներկայացնում։ ԱՄՆ նախագահի հարսը և միջադեպի հետ առնչություն ունեցող մյուս 2 հոսպիտալացվածները գտնվում են նորմալ վիճակում։ Փոշին լաբորատորիա է տարվել հետագա ուսումնասիրության համար։