Թրամփի ապագա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը. Ես ակնկալում եմ, որ աշխարհի քարտեզը վերագծվի

19:51, 10.01.2025

Ես սպասում եմ, որ աշխարհի քարտեզը վերագծվի,- «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը։

Մայք Ուոլցի կարծիքով՝ առաջիկա վարչակազմի քաղաքականության մեջ Գրենլանդիայի հարցը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության հետ։

«Կա Ռուսաստանը, որը փորձում է Արկտիկայի թագավոր դառնալ ավելի քան 60 սառցահատներով, որոնց մի մասը սնվում է միջուկային էներգիայով։ Գիտե՞ք քանիսն ունենք։ Երկուսը և մեկը պարզապես հրդեհվել են: Սա կարևոր օգտակար հանածոների մասին է, սա բնական պաշարների մասին է: Բանն այն է, որ հիմա, երբ բևեռային սառցաբեկորները նահանջում են, չինացիները սառցահատներ են կառուցում և տեղաշարժվում այնտեղ։ Ուրեմն սա նավթ ու գազ է, սա մեր ազգային անվտանգությունն է։ Դանիան կարող է հիանալի դաշնակից լինել, սակայն Գրենլանդիան, որի նկատմամբ իրականացնում է օպերատիվ վերահսկողություն, չի կարող դիտվել որպես ինչ-որ արվարձան: Այն գտնվում է Արևմտյան կիսագնդում, շատ նախագահներ փորձել են այն մտցնել մեր ոլորտ։ Հենց հիմա մենք որևէ բազա չունենք Ալյասկայի հյուսիսային մասում, և մեզ պետք է, որ կանադացիները ուժեղանան: Նրանք վերջինն են ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերում: Սա Ամերիկայի նորից հայտնվելն է Արևմտյան կիսագնդում, սա կարտելների, Պանամայի ջրանցքի, Գրենլանդիայի, Ամերիկայի ծոցի մասին է, սպասում եմ քարտեզների վերագծմանը», – ասաց Մայք Ուոլցը:

Նմանատիպ