Թորնիկե Ռիժվաձե. Իմ տեղեկություններով, Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է
Թորնիկե Ռիժվաձե. Իմ տեղեկություններով, Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է

Իմ տեղեկություններով, Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Նա ասաց, որ փրկարարները շարունակում են աշխատանքները խաղաղ բնակիչներին փլատակներից հանելու ուղղությամբ:

«Իմ տեղեկություններով, տուժածների առողջական վիճակը բավարար է: Ամենակարեւորը՝ փրկարարները պետք է կարողանան արդյունավետ աշխատել եւ շնորհակալություն նրանց դրա համար: Մենք պետք է թույլ տանք նրանց փրկել մարդկանց: Ավելի մանրամասն ձեզ կպատմեմ ավելի ուշ: Այստեղ են գալիս նաեւ ներքին գործերի նախարարն ու վարչապետը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առաջին հերթին փրկենք այստեղ մեծացած մարդկանց և, իհարկե, անպայման կօգնենք բոլոր ընտանիքներին: Ամեն ինչ կանենք, որ օգնենք: Հետաքննությունը կպարզի ամեն ինչ, ամենակարեւորը՝ օգնել այս մարդկանց », – ասել է Ռիժվաձեն:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից: