Թող դուրս գա Իրակլի Շոթաձեն և պատասխանի, ով է սպանել իմ որդուն. Զազա Սարալիձե
Թող դուրս գա Իրակլի Շոթաձեն և պատասխանի, ով է սպանել իմ որդուն. Զազա Սարալիձե

Թող դուրս գա Իրակլի Շոթաձեն և պատասխանի, ով է սպանել իմ որդուն,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը, Զազա Սարալիձեն՝ քաղաքային դատարանի շենքի դիմաց:

«Թող դուրս գա Իրակլի Շոթաձեն և պատասխանի, ով է սպանել իմ որդուն: Համակարգը ինձ է բախվել, ես այս համակարգը կքանդեմ վրաց ժողովրդի աջակցության շնորհիվ: Բոլոր նրաց, ում երեխաները սպանվել են, կոչ եմ անում միանալ ինձ: Խնդրում եմ, աղաչում եմ ամբողջ Վրաստանին, կանգնեք իմ կողքին: Շոթաձեի համակարգը պետք է ոչնչացվի: Իմ որդուն սպանողները պատժված չեն»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:

Նրա խոսքով, դատարանի այսօրվա որոշմամբ Դավիթ Սարալիձեին սպանողը չի հայտնաբերվել:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունում երկու մեղադրյալներին դատավորը ճանաչել է մեղավոր: Անչափահասներից մեկը մեղադրվում է երկու անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Այդ անչափահասին դատավորը մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության փորձի մեջ և արդարացրել Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանության մեջ: Ինչ վերաբերում է երկրորդ անչափահասին, նրա նկատմամբ մեղքը վերաորակավորվել է: Ինչպես Առաջին ալիքին մեկնաբանել են կողմերը, նա մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության փորձի համար: Նա մեղադրվում է մեկ անչափահասի կանխամտածված սպանության մեջ: Դատավորը պատիժը չի հայտարարել, այլ՝ միայն վերաորակավորումը:

Խորավայի փողոցում երկու դեռահասներին սպանել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: