Թմրաքաղաքականության ազատականացման հարցը քննարկվելու է վաղը մեծամասնության փակ նիստին
Խորհրդարանային մեծամասնության նիստը կայանալու է վաղը, որտեղ փակ ձևաչափով քննարկելու են թմրաքաղաքականության ազատականացման մասին:
Ինչպես լրագրողներին ասել է, խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, հարցի վրա քննարկումները տեղի են ունեցել նաև այսօր, և շարունակվելու են վաղը:
Պատգամավորը գտնում է, որ խորհրդարանային մեծամասնության նիստին պետք է ներկա գտնվի «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
«Մինչև հունիսի 7-ը ունենք ժամանակ, երբ տեղի է ունենալու իրավաբանական հարցերով կոմիտեի նիստը: Իմ կարծիքով Բիձինա Իվանիշվիլին պետք է ներկա գտնվի հանդիպմանը: Սա շատ լուրջ հարց է, որը պետք է միասին ընդունեն մեծամասնությունը, թիմը և գործադիր իշխանությունները և այս գործընթացին պետք է ներգրավված լինի Բիձինա Իվանիշվիլին, որը կուսակցության նախագահն է»,-նշել է Ակակի Զոիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan