Թինա Բոկուչավա. Թբիլիսիում տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ կուսակցության հովանու ներքո և կազմակերպմամբ, և մենք մոտ ժամանակներս հանրությանը կտեղեկացնենք կոնկրետ ամսաթվի մասի
Թինա Բոկուչավա. Թբիլիսիում տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ կուսակցության հովանու ներքո և կազմակերպմամբ, և մենք մոտ ժամանակներս հանրությանը կտեղեկացնենք կոնկրետ ամսաթվի մասի

Թբիլիսիում տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ կուսակցության հովանու ներքո և կազմակերպմամբ, և մենք մոտ ժամանակներս հանրությանը կտեղեկացնենք կոնկրետ ամսաթվի մասին, – ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան:

Ինչպես նշել է Թինա Բոկուչավան, ամեն օր հանրահավաքներ են անցկացվում Ռուսթավիի բանտի մոտ:

«Մենք կարեւոր որոշում ենք կայացրել, պետք է լայնածավալ հանրահավաք անցկացվի, դա կլինի Թբիլիսիում: Դուք գիտեք, որ ամեն օր հանրահավաքներ են անցկացվում Ռուսթավիի բանտի մոտ: Չեմ բացառում, որ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր գիտակցում են, որ երկրի երրորդ նախագահի ազատազրկումը և Իվանիշվիլիի ռեժիմի կողմից Պուտինի երազանքների իրականացումը ամոթ է երկրի և ամոթ յուրաքանչյուր քաղաքացու համար, կշարունակեն բողոքի շարժումները, հանրահավաքները Ռուսթավի բանտի մոտ կամ այլ վայրերում: Կուսակցության հովանու ներքո եւ կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաք է լինելու Թբիլիսիում, եւ մենք մոտ օրերս կոնկրետ ամսաթվի մասին հանրությանը կտեղեկացնենք: Մենք այլ քաղաքական կուսակցությունների հետ այս մասին դեռ չենք խոսել: Չեմ կարող պատկերացնել այս երկրում քաղաքական կուսակցություն, որն ունի եվրոպամետ ուղղվածություն և գիտակցում է, թե որքան ամոթ և վնաս է երկրին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի պատվերով միջազգային ասպարեզում երրորդ նախագահի ազատազրկումը», – ասել է Բոկուչավան: