Թինա Բոկուչավան կլինի միացյալ ընդդիմության քաղաքապետի թեկնածու Փոթիում
Թինա Բոկուչավան կլինի միացյալ ընդդիմության քաղաքապետի թեկնածու Փոթիում

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան լինելու է Փոթիում միացյալ ընդդիմության քաղաքապետի թեկնածու:

Նշված տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեց «Ազգային շարժման» Փոթիի կազմակերպության նախագահ Դարեջան Ցխվիտարիան:

«Շատ ճիշտ քաղաքական քայլ է: Նրանք առաջնագծում են և կպայքարեն մինչեւ վերջ: Սա հանրաքվե է եւ ընտրություններ, որոշվում է մեր երկրի լինել-չլինելու հարցը: Այդ պատճառով բոլոր խորհրդարանականները կանգնած են առաջնագծում: Միայն Թինա Բոկուչավան չէ, խորհրդարանի բոլոր անդամները որպես հիմնական թեկնածու են մասնակցում նման առանցքային, ռազմավարական քաղաքներում և պատրաստ են պայքարել», – ասել է «Միացյալ ազգային շարժման» Փոթիի մասնաճյուղի նախագահ Դարեջան Ցխվիտարիան: