Թերեզա Մեյը արտասվել է պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությամբ հանդես գալուց
Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությամբ հանդես գալուց արտասվել է:
«Մենք միասին ենք և ունենք մեծ ապագա: Պետք է դրական տրամադրվենք: Ինձ համար պատիվ էր զբաղեցնել այս պաշտոնը: Ես երկրորդ կին վարչապետն են և ակնհայտ է, որ ոչ վերջինը: Երախտապարտ եմ, որ ունեցել եմ հնարավորություն ծառայելու երկրին, որը սիրում եմ»,- ասել է Թերեզա Մեյը՝ խոսքի ավարտին և չի կարողացել պահել հուզմունքը:
Թերեզա Մեյի մեկնաբանմամբ, հրաժարական է տալու հունիսի 7-ին, որից հետո կընտրեն նոր վարչապետի:
Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել էր 2016 թվականին անցկացված հանրաքվեից հետո: